Եկատերինբուրգի պատմության թանգարան
Եկատերինբուրգի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Վայր | Եկատերինբուրգ |
Հասցե | Karla Libknekhta Street? |
Հիմնադրվել է | 1939 |
Կայք | m-i-e.ru(ռուս.) |
Եկատերինբուրգի պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории Екатеринбурга), գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի պատմական կենտրոնում, մի քանի պատմական շենքերում` Կարլ Լիբկնեխտի փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինբուրգի պատմության թանգարանը իր գործունեությունը սկսել է 1940 թվականից։ Գլոբալ վերափոխումներից հետո 1995 թվականին Յա. Մ. Սվերդլովի հիշատակի թանգարանը ստացավ իր իսկական անվանումը[1]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է XIX դարի սկզբի շենքում, որը համարվում է պատմության և մշակույթի հուշարձան։ Հիմնական շինությունը կառուցել է , փոստատար Գ. Լայվաշևսկին 1820 թվականին, իսկ կողաշենքը վերակառուցվել է 1837 թվականին լեռնային ինժեներ Ա. Գ. Կաչկայի կողմից։ Իր գոյության ընթացքում այն եղել է հյուրանոց, ազնվականների դաստակերտ, եկամտաբեր տուն, բնակելի տուն, կոմունալ բնակարաններով։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին շինության մեջ տեղակայված էր Ս. Ա. Տիխոցկու մասնավոր գրադարանը։
2004-2005 թվականներին շինությունը վերակառուցվեց և զգալիորեն ընդլայնվեց։
Մշտական ցուցադրություն «Քաղաք, ժամանակ, հին տուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորացված ցուցադրությունում կարելի է զբոսնել հին Եկատերինբուրգի փողոցներով, ծանոթանալ Տան պատմությանը, տեսնել մեր քաղաքը տիեզերքից, իջնել ստորերկրյա քաղաք, տեսնել ընդերքի հարստությունը, գետային և քաղաքային հաղորդակցության ուղիները։
Սոֆիա Ադոլֆովնա Տիխոցկու գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերականգնվել է շենքի ներքին հարդարանքը, պահպանվել Եկատերինբուրգի Ս. Ա. Տիխոցկու ամենահաջողված մասնավոր գրադարանի գրքերի հավաքածուն։ 20-րդ դարի սկզբին Վոզնեսենսկու փողոցի վրա գտնվող կիսավերնահարկով տունը լայն ճանաչում ստացավ այստեղ բացված մասնավոր գրադարանի շնորհիվ։ Որտեղ, եթե ոչ այստեղ կարելի էր ընդլայնել մտահորիզոնը, ստանալ հետաքրքիր տեղեկատվություն, հաղորդակցվել մարդկանց հետ։ Սոֆիա Ադոլֆովնան պահպանելով մոտեցման կարգը , հաղորդակցվում էր բոլոր այցելուների հետ, կարողանում էր նրան տրամադրել անհրաժեշտ գրքեր։ Իր ամբողջ անձնական գրադարանը, 16 հազար հատոր, նա տվել էր հասարակական օգտագործման։ Այն ժամանակվա երիտասարդ սերունդը Սոֆիա Ադոլֆովնային գիտեր որպես Եկատերինբուրգի ամենահայտնի կին, նրա մասին խոսում էին և գրում թերթերում։ Ս. Ա. Տիխոցկու գրադարանը Եկատերինբուրգի մշակութային կյանքի ամբողջական էջերից մեկն է։ Ցուցադրությունում առկա է եզակի ցուցանմուշ, 1734 թվականի լեհական արտադրության պահարան, որը Եկատերինբուրգի հասակակիցն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինբուրգի պատմության թանգարան» հոդվածին։ |